Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին
Ռուսաստան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ցավում է պատերազմի հետևանքով զոհվող երիտասարդների համար՝ ընդգծելով, որ նրանք Ռուսաստանի և Ուկրաինայի «եղբայրական ժողովուրդների գենոֆոնդն» են։
«Այս պшտերազմը պետք է դադարեցվի: Ցավալի է, իհարկե, երիտասարդների համար։ Մարդիկ են զոհվում։ Սա Ռուսաստանի և Ուկրաինայի եղբայրական ժողովուրդների գենոֆոնդն է։ Եվ այս ամենը պետք է կանգնեցնել, որովհետև, իմ խորին համոզմամբ, տեղի ունեցողը ձեռնտու է և ուրախություն է պատճառում թե՛ Ռուսաստանի, թե՛ ուկրաինական պետության հակառակորդներին», - ասել է Տոկաևը։
«Մի կասկածեք՝ մենք միշտ համարել և շարունակում ենք համարել Ռուսաստանը մեծ պետություն։ Այդ մասին ես խոսում եմ բոլոր միջազգային հարթակներում։ Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը և դաշնակցային հարաբերություններին, որքան էլ դա դժվար լինի։ Այսօրվա ֆորումն էլ դրա վկայությունն է», — ընդգծել է Ղազախստանի նախագահը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն