Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph
Աշխարհ
ԻՀՊԿ-ն օգտագործում է Լա Մանշով անցնող անօրինական միգրացիոն ուղիները՝ գործակալներ Մեծ Բրիտանիա տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իրանցի անանուն պաշտոնյաները պնդում են, որ Լոնդոնում արդեն գտնվում են «հեղափոխության մարդիկ», որոնք սպասում են հետագա հրահանգների։
Հրատարակության փոխանցմամբ՝ այդ երթուղիներով գործող մաքսանենգները հայտարարել են, որ Իրանը վերահսկում է մարդկանց տեղափոխման որոշ ուղիներ, իսկ որոշ միգրանտներ Եվրոպա հասնելու հնարավորություն են ստանում զեղչված արժեքով, ինչից հետո պարտավորություններ են ունենում Թեհրանի նկատմամբ։
Թերթը նաև մեջբերում է բրիտանական MI5 անվտանգության ծառայության ղեկավարի խոսքերը, ով հայտնել է, որ անցած տարվա ընթացքում հատուկ ծառայությունը բացահայտել է Իրանի հետ կապված ավելի քան 20 պոտենցիալ մահացու վտանգավոր դավադրություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն