Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Աշխարհ
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ այլևս չի կրում աշխարհի առաջին տրիլիոնատիրոջ կարգավիճակը՝ իրեն անվանելով «նախկին տրիլիոնատեր»։
Ձեռնարկատիրոջ կարողությունը 1 տրիլիոն դոլարը գերազանցել էր հունիսի 12-ին SpaceX-ի IPO-ից հետո։ Ընկերության բաժնետոմսերը Nasdaq-ում մեկնարկից ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 16-ին, հասել էին պատմական առավելագույնին՝ 225.64 դոլարի, ինչի շնորհիվ Մասկը դարձել էր աշխարհի առաջին տրիլիոնատերը։
Սակայն դրանից հետո SpaceX-ի բաժնետոմսերը մոտ 50%-ով էժանացել են և հրապարակման պահին վաճառվում էին շուրջ 114 դոլարով։ Արդյունքում զգալիորեն նվազել է նաև Մասկի կարողությունը, և նա հաստատել է, որ այլևս տրիլիոնատեր չէ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն