Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում
Տնտեսություն
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսական խոշոր առևտրային ցանցերում կաթնամթերքի պակասի։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է բազմալիք մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Ստանիսլավ Բոգդանովը։
Նրա խոսքով՝ ռուսական խանութներում կաթնամթերքի հիմնական մասը տեղական արտադրության է։ Մանրածախ ցանցերում ներկայացված կաթնամթերքի ավելի քան 90 տոկոսը ռուսական արտադրանք է, իսկ ներմուծվող ապրանքները մատակարարվում են տարբեր երկրներից, այդ թվում՝ Բելառուսից, Չինաստանից, Վիետնամից, Ինդոնեզիայից և Թաիլանդից։
Բոգդանովը նշել է, որ Հայաստանի արտադրանքը «պանիրներ» անվանակարգում զբաղեցնում է շուկայի ընդամենը մոտ 0,3 տոկոսը։ Նրա տվյալներով՝ այս բաժնի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկնում ռուսական արտադրողներին, իսկ ներմուծվող ապրանքների շարքում կան նաև Բելառուսի, Արգենտինայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Իրանի, Սերբիայի և այլ երկրների արտադրանքներ։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է՝ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կկիրառվեն Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն