Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Աշխարհ
«Շաբաթ գիշերը Կասպից ծովում ուկրաինական բանակի կողմից իրանական առևտրային նավի վրա իրականացված հանցավոր հարձակումից հետո Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Մանուչեհր Մորադիի մոտ», — հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
«Նրան է փոխանցվել Իրանի վճռական բողոքը՝ կապված այս թշնամական և հանցավոր գործողության հետ։ Նաև ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պաշտպանում է իր անվտանգությունն ու ազգային շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունը», — նշել են Իրանի ԱԳՆ-ում, հաղորդում է Pars Today-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն