Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Աշխարհ
Էլբրուս լեռ բարձրանալիս երկու ալպինիստ է զոհվել։ Բոսնիա և Հերցեգովինայի 7 քաղաքացուց բաղկացած խումբը մոտ 5,1 հազար մետր բարձրության վրա օգնության ազդանշան է ուղարկել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Որոնողափրկարարական գործողության ընթացքում փրկարարները շուրջ 5,4 հազար մետր բարձրության վրա հայտնաբերել են երկու զոհված ալպինիստի մարմինները։ Խմբի երկու անդամի հաջողվել է տարհանել, մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն