Իրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին
Աշխարհ
Իրանը երկու երկրների միջև հրադադարի ավարտից հետո Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված հարվածների ընթացքում ոչնչացրել է ավելի քան 200 ամերիկացի զինծառայողի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ստորաբաժանում հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
««Նասր-2» գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցում է 200-ը։ Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է», — հայտարարել է Մոհեբին, որի խոսքերը փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը։
Նա հավելել է, որ այս պահի դրությամբ Իրանը հարվածներ է հասցրել ամերիկյան զորքերի տեղակայման ութ կենտրոնների, ինչպես նաև ոչնչացրել է 20 տարբեր պահեստային օբյեկտներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն