«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Աշխարհ
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում», — հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ապագա սերունդները կսովորեն Հատուկ ռազմական գործողության հերոսների օրինակով, և այդ ուղղությամբ արդեն իսկ շատ աշխատանք է կատարվում», — նշել է նա։
Պուտինի խոսքով՝ Հատուկ ռազմական գործողության մասնակից զինծառայողներին նույնիսկ ավելի դժվար է, քան իրեն։
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանի ժողովրդի գիտակցության մեջ արմատավորվի այն գործի կարևորությունը, որին ծառայում են Հատուկ ռազմական գործողության մարտիկները, իսկ նրանք ծառայում են հայրենիքին», — ընդգծել է Պուտինը։
Պուտինը նաև պատմել է, որ երբեմն հետևում է որոշ բլոգերների և ուրախանում է, երբ նրանք, իր խոսքով, «դիպուկ են գնահատում իրավիճակը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն