Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել
Արտակարգ Պատահար
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի լուսաձայնային ատրճանակից։
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Այս միջադեպը, սակայն, որոշ լրատվամիջոցներում ներկայացվել է մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ ստեղծելով տեղի ունեցածի իրական բնույթին չհամապատասխանող տպավորություն։ Կոչ ենք անում զերծ մնալ դեպքերի արհեստական ուռճացումից՝ հանրությանը ներկայացնելով ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն