Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Աշխարհ
Մեր հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք արդեն ապացուցել ենք, որ ուկրաինական դրոնները կարող են հասնել, մասնավորապես, Ուրալի տարածաշրջանի, Սիբիրի և Մոսկվայից հեռու գտնվող այլ տարածքների թիրախներին։ Միայն այս տարվա ընթացքում՝ մեր հեռահար հարվածների ծրագրի իրականացումից ի վեր, արդեն կատարվել է ավելի քան հազար կրակային առաջադրանք։ Խոցվել են նավթային օբյեկտներ, կարևոր ռազմական արտադրություններ, Ռուսաստանի լոգիստիկայի համակարգային նշանակություն ունեցող օբյեկտներ»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն