Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Աշխարհ
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը իր խոր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձեւը Իսրայելի խորհրդարանում քվեարկվելիք հարցերի ցանկից հանելու առնչությամբ։
Այս երեւույթը մտահոգության առիթ է տալիս, որ օտար պետությունն ըստ երեւույթին ի վիճակի է նման ազդեցություն ունենալ Իսրայելի ներքին հարցերի քննարկման վրա։ Այն իրողությունը, որ Ասրբեջանի վարչակարգը, որ պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար բնիկ հայ քրիստոնյաների տեղահանության ու հայաթափության համար, կարող է հետաձգել կամ նույնիսկ որոշել` ինչ հարց կարող է ներկայացվել Քնեսեթում։
Մեզ համար հատկապես տարակուսելի է, որ Ալիեւի վարչակարգը ի վիճակի է ազդել թե իսրայելցի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների, թե բարոյական հարցերի վրա, որոնք Քնեսեթը պատրաստ է քննարկել։
Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որոնք պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո։
Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նույն կոչով նրանք դիմել են նաեւ Թուրքիային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն