Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Հասարակություն
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը եւ տեսանյութ հրապարակել։
Հուլիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել։ Ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, իսկ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե։
Այս մասին Euromedia24TV-ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ առավոտից մամուլում տեղեկություններ են տարածվում, որ հուլիսի 24-ին՝ կեսգիշերն անց՝ ժամը 00:05-ի սահմաններում, իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն