Լեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառով
Աշխարհ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում երեք տեղացի բնակիչներ հարձակվել են ուկրաինացի երիտասարդ զույգի վրա՝ լսելով նրանց ուկրաինական առոգանությունը։ Դեպքի մասին սոցիալական ցանցերում հայտնել է տուժածներից մեկի մայրը, իսկ տեղեկությունը տարածել է «Политика Страны» Telegram-ալիքը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել խանութում։ Հարձակման հետևանքով տուժած տղամարդու և կնոջ մոտ բժիշկները կասկածում են գլխուղեղի ցնցում, իսկ աղջկա պարանոցին կարեր են դրվել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ մոտենում զույգին և սկսում հարվածել նրանց, որից հետո նստում են ավտոմեքենան և հեռանում։
Ավելի վաղ Լեհաստանում գրանցվել էր նմանատիպ մեկ այլ միջադեպ, երբ, ըստ հաղորդումների, ուկրաիներեն խոսելու պատճառով հարձակման էին ենթարկվել 15-ամյա ուկրաինացի պատանին և նրա ընկերուհին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն