Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում
Աշխարհ
Իրանը ներկայումս որևէ բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք երբեք չենք խուսափել մեր ազգային շահերը պաշտպանելու համար դիվանագիտական միջոցներ կիրառելուց։ Մինչ մյուս կողմը զբաղվում է ագրեսիայով և հարձակումներով Իրանի դեմ, մեր ուշադրությունը կենտրոնացած է միայն պաշտպանության վրա:
Այս պահին Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություններ չեն ընթանում», - Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Բաղային։
Նա հավելել է, որ մինչև Միացյալ Նահանգները չփոխի իր դիրքորոշումը, անհնար է նրանց հետ «բանական» դիվանագիտական գործընթաց սկսել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն