Եվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիները
Ռուսաստան
Եվրամիությունը 21-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում փոփոխել է Ռուսաստանից մորթիների ներմուծման սահմանափակումները՝ արգելքից բացառելով սամույրի (սոբոլի) մորթիները։ Այդ մասին նշվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված թարմացված պատժամիջոցների կանոնակարգում։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից մշակված մորթիների ներմուծման արգելքը շարունակում է գործել, սակայն այն այլևս չի տարածվում սամույրի մորթիների վրա։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը չի ներկայացրել այս բացառության պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԵՄ-ի ընդունած 21-րդ պատժամիջոցների փաթեթը կարող է լինել վերջին խոշոր սահմանափակումների փաթեթը՝ անդամ երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն