«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին
Արտակարգ Պատահար
Արարատի մարզում հուլիսի 26-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած չորս քաղաքացիներից երկուսը Այգավան համայնքի բնակիչներ են՝ ամուսիններ․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Այգավանի համայնքապետ Արամ Շիրինյանը։
Նրա խոսքով՝ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ 6 ամսական և 7 տարեկան։ Վթարի պահին նրանք ուղևորվում էին իրենց խաղողի այգի՝ մշակման աշխատանքներ իրականացնելու։ Ներկայումս երկուսն էլ ծանր վիճակում բուժում են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19:56-ին, ահազանգ է ստացվել Այգավան բնակավայրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և բռնկված հրդեհի մասին։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի՝ Եղեգնավան-Այգավան կամրջի հատվածում բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։ Բախումից հետո «Volkswagen»-ը բռնկվել է, իսկ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին։ Վթարի հետևանքով ևս չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն