Ռուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել է
Ռուսաստան
2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում գործունեությունը դադարեցրել է հյուրանոցային և առողջարանային ծառայություններ մատուցող 2,13 հազար կազմակերպություն, ինչը 21,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով «Контур.Фокус» ծառայության տվյալներին։
Միաժամանակ նոր ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի գրանցումների թիվը նվազել է 5,6 տոկոսով՝ կազմելով 3,09 հազար։ Փորձագետների գնահատմամբ՝ ոլորտի ակտիվության անկումը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ, ներքին զբոսաշրջության դանդաղմամբ և Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով չվերթների զանգվածային չեղարկումների ազդեցությամբ։
Մոսկվայում հյուրանոցների միջին զբաղվածությունը նվազել է մինչև 69 տոկոս, իսկ բարձրակարգ հյուրանոցներում՝ մինչև 42 տոկոս։ Փորձագետները նաև նշում են, որ մայրաքաղաքում նվազել է խոշոր գործարար և քաղաքական միջոցառումների թիվը, ինչի հետևանքով գործարար զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է շուրջ 12 տոկոսով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն