Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները
Աշխարհ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրալեռնային որոնողափրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են Էլբրուս լեռան վրա զոհված Բոսնիա և Հերցեգովինայի երեք լեռնագնացների մարմինները։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փրկարարական ծառայությանը։
Փրկարարների խոսքով՝ եղանակային պայմանների բարելավումից հետո մարմինները պատրաստվում են լեռից իջեցնել։ Ավելի վաղ վերապրած լեռնագնաց Հարիս Ադիլովիչը հայտնել էր, որ ողբերգության հնարավոր պատճառը եղանակի սխալ կանխատեսումն էր՝ ընդգծելով, որ խմբի անդամները փորձառու և լավ պատրաստված էին։
Դեպքի առնչությամբ Ռուսաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Նախնական տվյալներով՝ բոսնիացի լեռնագնացները երթուղի էին դուրս եկել առանց ուղեկցող գիդի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն