«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը
Տնտեսություն
«Արարատցեմենտ» ընկերությունը, որի բաժնետոմսերի արժեքը գերազանցում է 3 մլրդ 317 մլն դրամը (ավելի քան 9 մլն դոլար), ըստ Գլխավոր դատախազության, շուրջ 23 տարի առաջ ապօրինի ճանապարհով անցել է Գագիկ Ծառուկյանի կառավարմանը՝ ընդամենը 200 հազար դոլարով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել ընկերությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ մինչև վարույթի ավարտը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն