Սիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի
Աշխարհ
Սիեթլ կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հաղորդում է Seattle Times-ը։
Կրակոցները տեղի են ունեցել Սիեթլ կենտրոնի համալիրի մոտակայքում։ Նախորդ հաղորդագրությունները նշում էին երկու զոհի և հինգ վիրավորի մասին։
«Կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ փոքրիկ երեխա», - հաղորդում է Seattle Times-ը։
Թերթը պարզաբանել է, որ երկու մարդ մահացել է դեպքի վայրում, իսկ երրորդը մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից։
Ինչպես նշում է հրատարակությունը, ոստիկանությունը կարծում է, որ կրակ են բացել երկու անձինք։ Նրանք, ենթադրաբար, կրակում էին միմյանց վրա։ Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսը մնում է ազատության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն