Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ը, հայտնել է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարությունը։
«Գրանցվել է 3200 հաստատված դեպք, որոնցից 773 հիվանդ գտնվում է մեկուսացման մեջ կամ հոսպիտալացված, 571-ը ապաքինվել է, իսկ 1405-ը՝ մահացել։ Մահացության մակարդակը կազմում է 43.9%», - ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարեց արտակարգ դրություն, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն