Համացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարը
Ռուսաստան
Համացանցում լայն արձագանք է ստացել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 1993 թվականին արված լուսանկարը, որտեղ նա որսի ժամանակ կրում է սպորտային տաբատ՝ դասական կոշիկների հետ համադրությամբ։ Լուսանկարն հրապարակել է «Историк-алкоголик» Telegram-ալիքը։
Կադրում Ելցինը պատկերված է Կանադայի 18-րդ վարչապետ Բրայան Մալրոնիի հետ։ Նա կրում է վառ նախշերով վերնաշապիկ, շագանակագույն կարդիգան, սպորտային տաբատ և դասական կոշիկներ։ Հրապարակման հեղինակը լուսանկարին կից գրել է. «1993 թվականի մայիս․ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը ոճ է թելադրում»։
Լուսանկարը սոցիալական ցանցերում բազմաթիվ մեկնաբանությունների և քննարկումների առիթ է դարձել՝ օգտատերերի ուշադրությունը գրավելով Ելցինի ոչ սովորական հագուստի համադրությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն