WP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղի դեմ և նկատելիորեն տկարացել է, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։
2025 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում ճառագայթային և հորմոնալ թերապիա է անցել։
«Սպիտակ տնից հեռանալուց տասնութ ամիս անց 83-ամյա նախկին նախագահը շփվում է ընտանիքի անդամների, հին ընկերների և վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ, քանի որ բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղի դեմ։ Բուժումը, կարծես, արդյունավետ է, բայց հիվանդությունը և դրա հետևանքները նրան զգալիորեն թուլացրել են», - նշվում է հաղորդագրության մեջ։
Թերթի տվյալներով՝ Բայդենի շրջապատը նրա կյանքը նախագահությունից հետո նկարագրում է որպես հիվանդությունների պատճառով խաթարված, իսկ նրա օրերն ավելի ու ավելի կենտրոնացած են բուժման, ընտանիքի և ժառանգություն կերտելու ջանքերի վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն