Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic 

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը

Հասարակություն

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2026 թվականի Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը։ Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Գագաթնաժողովը կազմակերպվել է Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության և Ղրղզստանի «Կաբար» լրատվական գործակալության համատեղ նախաձեռնությամբ՝ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 26-րդ նիստին ընդառաջ։ Հայաստանը 2016 թվականից Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու կազմակերպության շրջանակում անցկացվող քննարկումներին, նախարարական խորհրդակցություններին, աշխատանքային խմբերի և այլ ձևաչափերի հանդիպումներին։

Այս տարվա համաժողովը կրում է «ՇՀԿ-ն նոր դարաշրջանում․ փոխըմբռնումից դեպի գործնական համագործակցություն» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ներկայացուցիչ 26 երկրից, այդ թվում՝ լրատվական գործակալությունների ղեկավարներ, լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների, գիտահետազոտական հաստատությունների, համալսարանների, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի լիագումար նիստերի և թեմատիկ քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադառնում են միջազգային տեղեկատվական համագործակցության զարգացմանը, մեդիա ոլորտի թվային փոխակերպմանը, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական միջավայրի առջև ծառացած արդի մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, որոնք փոխում են տեղեկատվության ստեղծման, տարածման և սպառման գործընթացները։

Բացման արարողության ընթացքում Ղրղզստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության ծառայության ղեկավար Դայրբեկ Օրունբեկովը նշեց, որ համաժողովը ոչ միայն մասնագիտական հանդիպում է, այլև կարևոր քայլ՝ ՇՀԿ տարածքում տեղեկատվական անվտանգության հիմքերի ամրապնդման, մտավոր համագործակցության խորացման և ժողովուրդների միջև բարեկամության «ոսկե կամուրջի» կառուցման ճանապարհին։«Այսօր մենք ապրում ենք տեղեկատվության և տեխնոլոգիաների դարաշրջանում։ Տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի ցանկացած կետ։ Այդ պատճառով զանգվածային լրատվության միջոցների և վերլուծական կենտրոնների պատասխանատվությունը հասարակական կարծիքի ձևավորման, երկրների միջև վստահության պահպանման և անվտանգության ապահովման գործում զգալիորեն աճել է։

Այսօր տեղեկատվությունը դարձել է ամենաազդեցիկ գործիքը, որը ձևավորում է ժողովուրդների գիտակցությունն ու պետությունների ապագան։ Հենց այդ պատճառով վերլուծական կենտրոնների խորը հետազոտությունների և լրատվամիջոցների օպերատիվ, ճշգրիտ ու օբյեկտիվ աշխատանքի համադրությունը դարձել է ժամանակի գլխավոր պահանջը։ Վստահ եմ, որ ձեր համակարգված աշխատանքը կդառնա հուսալի վահան տեղեկատվական մանիպուլյացիաների և ֆեյք լուրերի հոսքի դեմ։ Վստահ եմ նաև, որ այդ վահանի շնորհիվ հանրությանը կհասնեն միայն ստուգված փաստերն ու հավաստի տեղեկատվությունը»,- ասել է Օրունբեկովը։

Ղրղզստանի ազգային «Կաբար» լրատվական գործակալության տնօրեն Մեդերբեկ Շերմետալիևն իր ելույթում ընդգծել է, որ ՇՀԿ-ի հիմնադրման 25-ամյակի տարում կազմակերպությունում նախագահությունը երկրի համար ոչ միայն մեծ պատիվ և պատասխանատվություն է, այլև պատմական հնարավորություն՝ նոր խթան հաղորդելու կազմակերպության հիմնարար սկզբունքների և արժեքների զարգացմանը։«Այսօրվա հանդիպումը մեր նախագահության շրջանակում անցկացվող կարևոր միջոցառումներից մեկն է։

Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա նոր գաղափարների ձևավորման, ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ և զգալի ներդրում կունենա մեր ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման գործում»,- ասել է Շերմետալիևը։

Նա նաև նշել է, որ աշխարհն այսօր փոխվում է աննախադեպ արագությամբ։ Թվային տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են տեղեկատվության փոխանակումը, սակայն միաժամանակ առաջ են բերել նոր մարտահրավերներ՝ ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբեռանվտանգության սպառնալիքների և հասարակական կարծիքի վրա արտաքին ազդեցության տեսքով։«Սինխուա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Սի Յանչունն իր հերթին ընդգծել է, որ ՇՀԿ անդամ երկրների լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները կարևոր դեր ունեն պետությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդման, համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։

«ՇՀԿ-ի ԶԼՄ-ներն ու վերլուծական կենտրոնները հատուկ պատասխանատվություն են կրում և պետք է համատեղ աշխատեն՝ զարգացման այն ուղով, որը հիմնված է միասնության, փոխադարձ վստահության և փոխշահավետ համագործակցության վրա», – եզրափակել է նա։Համաժողովի շրջանակում անցկացվում են նաև փորձագիտական քննարկումներ, ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և մշակութային միջոցառումներ։«Արմենպրես»-ը շարունակում է ակտիվորեն ներգրավվել միջազգային մեդիա երկխոսության մեջ՝ նպաստելով գործակալության գործընկերային ցանցի ընդլայնմանը և տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցների ու տեղեկատվական կառույցների հետ մասնագիտական համագործակցության խորացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել
Ամենադիտված