Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում 

Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է տեղեկատվություն ծխախոտից հրաժարվելու առողջական առավելությունների և առաջին օրերին ծխելը դադարեցնելու գործընթացը հեշտացնելու գործնական խորհուրդների վերաբերյալ։

«Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։

Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում.
-Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։
-Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։
-Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։
-Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։
-Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։
-Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։
-Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։
-Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։
-Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին

Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։

Հետևյալ քայլերը կարող են օգնել`

Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։

Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։

Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։

Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։

Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։

Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։

Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։

Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք։

Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը` դիմե՛ք մասնագետների օգնությանը:

Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01 (անվճար և անանուն խորհրդատվություն)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա
Ամենադիտված