Բժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունը
Հասարակություն
Կարմիր միս, մասնավորապես՝ տավարի կամ գառան միս ուտելու հաճախակի և ուժեղ ցանկությունը կարող է վկայել օրգանիզմում երկաթի պակասի կամ սպիտակուցային անբավարարության մասին։ Այդ մասին RT-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, «Գեմոտեստ» լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Կաշուխը։
Բժշկի խոսքով՝ երկաթի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սակավարյունության, որի ախտանիշներից են գունատությունը, ուժերի անկումը և անսովոր սննդային նախասիրությունները։ Նա նաև նշել է, որ սննդին անընդհատ աղ ավելացնելու սովորությունը կամ մարինացված մթերքների նկատմամբ սերը կարող են վկայել էլեկտրոլիտային հավասարակշռության խախտման մասին։
Կաշուխի խոսքով՝ թթու մթերքների նկատմամբ հանկարծակի հակվածությունը նույնպես կարող է կապված լինել ստամոքսահյութի ցածր թթվայնության կամ նվազած սեկրեցիայով գաստրիտի վաղ փուլերի հետ։ Սակայն մասնագետը խորհուրդ է տալիս նման ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաախտորոշմամբ և դիմել բժշկի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն