Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումը
Տնտեսություն
Ղազախստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը (ԿՏԿ) վերսկսել է նավթի ընդունումն ու բեռնափոխադրումը Նովոռոսիյսկի ծովային տերմինալի միջոցով։ Այդ մասին հաղորդում են «Վեդոմոստի»-ն։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ կոնսորցիումը կրկին ընդունում է նավթ մատակարարներից, իսկ երկու լողացող բեռնման կայաններում նավթատարները բեռնվում են «Թենգիզշևրոյլ» ընկերության հումքով։ Նշվում է, որ աշխատանքների վերականգնումը հնարավորություն է տալիս շարունակել նավթի մատակարարումն ու վերագործարկել արտահանումը ծովային տերմինալի միջոցով՝ պահպանելով անվտանգության պահանջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 19-ին Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի նավթային տերմինալը ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էին բեռնման աշխատանքները։ ԿՏԿ-ով իրականացվում է Ղազախստանի նավթի արտահանման ավելի քան 80 տոկոսը, և տերմինալի աշխատանքի դադարեցումը զգալի ազդեցություն էր ունեցել երկրի նավթի արդյունահանման ծավալների վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն