Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» են
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ռեկորդային են թե՛ իրենց քանակով, թե՛, իր գնահատմամբ, անարդյունավետությամբ։ Այդ մասին նա ասել է Կրեմլում Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։
Պուտինի խոսքով՝ 2022 թվականից Արևմուտքը կտրուկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանափակումները, սակայն դրանք, նրա պնդմամբ, առաջին հերթին վնաս են հասցնում հենց դրանց նախաձեռնողներին և մի շարք եվրոպական ու այլ երկրների բնակչությանը։
Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է զարգանալ՝ չնայած արևմտյան սահմանափակումներին։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին խորհրդարանն ընդունել է շուրջ 250 հակապատժամիջոցային օրենք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն