Կրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կարևոր հեռախոսազրույց կունենա, սակայն այն չի լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հաղորդում է NEWS.ru-ն։
Պեսկովը չի բացահայտել, թե ում հետ է նախատեսված զրույցը՝ նշելով միայն, որ այն կարևոր նշանակություն ունի։ Լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում ներկայացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն