Կրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասները
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հեռախոսազրույցը չի լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ չնայած զրույցը Թրամփի հետ չէ, այն «շատ կարևոր» է։ Նա նաև նշել է, որ միջազգային հեռախոսազրույցը նախատեսված է օրվա երկրորդ կեսին, սակայն չի հայտնել, թե ով է լինելու զրուցակիցը։
Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր 1 ժամ 25 րոպե։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը այն բնութագրել էր որպես գործնական և կառուցողական։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը