Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստան
Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնելով, որ ափսոսում է, որ իտալացի ֆուտբոլի լեգենդը, ըստ հրապարակումների, չի գլխավորի Իտալիայի ազգային հավաքականը՝ ռուսական բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով։
Պարամոնովը Telegram-ի իր ալիքում նշել է, որ Պիռլոն համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից է, իսկ ռուսական ընկերության հետ նրա համագործակցությունը, իր գնահատմամբ, հարգանքի արժանի քայլ է։ Դեսպանը նաև հայտարարել է, որ համերաշխություն է հայտնում նախկին ֆուտբոլիստին՝ ընդգծելով, որ վերջինս հասարակական և քաղաքական ճնշումների է ենթարկվել։
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ Պիռլոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից էր, սակայն նրա նշանակումը, ըստ պարբերականի, չի կայացել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որոշմամբ՝ ռուսական բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը