Էստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համար
Աշխարհ
Էստոնիան որոշել է Լատվիա ուղարկել ոստիկանության և սահմանապահ ծառայության լրացուցիչ ուժեր՝ Եվրոպական միության արտաքին սահմանի պահպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն, փոխանցում է ERR-ը։
Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջին օրերին Էստոնիայում ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ։ Իշխանությունները նպատակ ունեն համատեղ ուժերով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը և կանխել անօրինական միգրացիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստան մեկնել ցանկացող Էստոնիայի բնակիչները բախվել են հերթերի խնդրին․ Նարվայի սահմանային անցակետում դեպի Ռուսաստան մուտք գործելու սպասող մարդկանց հերթեր են ձևավորվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն