Մերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետո
Աշխարհ
Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել առավելագույնս սահմանափակել պոտենցիալ հանցագործների և հասարակական անվտանգությանը սպառնացող անձանց տեղաշարժի ազատությունը։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Բեռլինի Տիրգարտեն այգու մոտ՝ զանգվածային միջոցառման ժամանակ։ Սպիտակ միկրոավտոբուսի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, բախվել ծառին, ապա փախել դեպքի վայրից։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս 29-ը՝ վիրավորվել։
«Իմ կարծիքով, մենք պետք է անենք ամեն ինչ՝ նման պոտենցիալ հանցագործների տեղաշարժի ազատությունը հնարավորինս սահմանափակելու համար, եթե չենք կարող նրանց կալանավորել՝ լինի դա նախնական կալանքի կենտրոնում, թե բանտում», - ասել է Մերցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
Այս կապակցությամբ կանցլերը հայտարարեց, որ արդեն դիմել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Դոբրինդտին՝ հանձնարարելով պատրաստել պաշտոնական կարծիք այս հարցի վերաբերյալ՝ դաշնային կառավարությունում քննարկման համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն