Կիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հուլիսի 15-24-ը Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է 86 մարդ, վիրավորվել՝ 409-ը։
«Հուլիսի 15-24-ը Ուկրաինայի զինված ուժերի զինյալների կողմից վիրավորվել է 495 մարդ։ Նրանցից 86-ը մահացել են, այդ թվում՝ վեց երեխա։ Վիրավորվել է 409 մարդ, այդ թվում՝ 12 երեխա», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս ընթացքում ուկրաինական ուժերը շարունակել են հարձակումները Ռուսաստանի շրջանների վրա։ Մասնավորապես, հուլիսի 24-ին Կիրովի մարզում գտնվող բիզնեսի վրա հրթիռային հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 26-ը։
Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքերը հուլիսի 18-ին և 20-ին հարձակվել են ուղևորատար ավտոբուսների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ երեխա և չորս կին, ինչպես նաև վիրավորվել է 27 մարդ, այդ թվում՝ 17-ամյա մի երեխա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն