Ռումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի
Աշխարհ
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրից արտաքսում է Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան մեկ աշխատակցի։ Գերատեսչության տվյալներով՝ որոշումը կայացվել է անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուս դիվանագետը հայտարարվել է անցանկալի անձ (persona non grata)՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Թե կոնկրետ ինչ դեր է նա ունեցել միջադեպում, պաշտոնապես չի մանրամասնվել։
Մոսկվան դեռևս չի արձագանքել Բուխարեստի որոշմանը։ Ավելի վաղ Ռումինիան մի քանի անգամ հայտնել էր իր օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման և սահմանամերձ շրջաններում անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն