Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին, իսկ Եվրոպայում առաջինն է, եթե հաշվի առնվի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ գնողունակության համարժեքի (PPP) ցուցանիշով։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության գլխավոր առավելությունը կայունությունն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունաբերությունը, պաշտպանական ոլորտը և իրականացնել սոցիալական ծրագրեր։ Նա նշել է, որ թեև կցանկանար տեսնել ավելի բարձր տնտեսական աճ, դրա համար խոչընդոտ են հանդիսանում գնաճի ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները։
Միաժամանակ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջերս նվազեցրել է 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 0.5–1.5 տոկոսից հասցնելով 0–1 տոկոսի, իսկ գնաճի սպասումները բարձրացրել է մինչև 6–7 տոկոս։ Հարկ է նշել, որ Պուտինի հիշատակած գնողունակության համարժեքի (PPP) ցուցանիշը տարբերվում է անվանական ՀՆԱ-ից, որով Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել ավելի ցածր դիրք համաշխարհային տնտեսությունների շարքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն