Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ը
Հասարակություն
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.79 մ (26.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 57 սմ-ով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.347 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 26-ը ներառյալ՝ 161.364 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 20-26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.825 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից հուլիսի 26-ը ներառյալ՝ 13.049 մլն.մ³:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն