Ալլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին
Ժամանց
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հայտնել է, որ ոտքի վնասվածքի պատճառով չորս ամիս գամված է եղել անկողնուն, իսկ վիրահատությունից հետո ունեցել է խուճապային նոպաներ։ «Բանն այն է, որ ես չորս ամիս անշարժ էի, քանի որ ընկել էի։ Կարճ ասած՝ կոտրել էի ոտքս և ազդրահոդս։ Անկեղծ ասած՝ չէի կարծում, որ ընդհանրապես կկարողանամ կանգնել։ Խուճապային նոպաներ էին սկսվել, ինձ համար դա սարսափելի էր։ Ինձ ասել էին, որ նույնիսկ կես տարի կարող եմ անկողնում մնալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուգաչովան։
Երգչուհին նշել է, որ ընկնելու հետևանքով վնասել է ազդրահոդը։ Սկզբում նա ընդհանրապես չէր կարողանում կանգնել, սակայն հետո, հաղթահարելով ցավը, կրկին սովորել է քայլել։ Այժմ, ըստ Պուգաչովայի, նա ձեռնափայտից օգտվում է ոչ թե մշտական անհրաժեշտությունից, այլ իրեն ավելի վստահ զգալու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն