ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆ

Հասարակություն

Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների՝ Քրեական և Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի իրականացրած աշխատանքներն ու արդյունքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

2026 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի արձանագրվել է 240 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։ Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները։ Բացահայտվել են սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը, ինչպես նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։

Հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել են հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է եղել առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում ևս արձանագրվել են տարբեր ցուցանիշներ։ Հրազդանի բաժնում գրանցվել է 363 հանցագործություն, բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Կոտայքի բաժնում հանցագործությունների թիվը նվազել է 20,1 տոկոսով, իսկ բացահայտման արդյունավետությունը կազմել է 82,8 տոկոս։ Գառնիի բաժնում գրանցվել է 162 դեպք, բացահայտման արդյունավետությունը հասել է 93,2 տոկոսի։ Նաիրիի բաժնում գրանցվել է 258 դեպք, իսկ բացահայտման արդյունավետությունը կազմել է 90,3 տոկոս։ Չարենցավանի բաժնում արձանագրվել է 157 դեպք, որոնցից բացահայտվել է 139-ը։

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 56 139 արձանագրություն։ Միաժամանակ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել են դրանց հետևանքով զոհերի թիվը։

Ամփոփելով աշխատանքը՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին և հանձնարարել ուժեղացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքները։ Նա կարևորել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելումը։

Նախարարը հանձնարարել է նաև ակտիվացնել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, օպերատիվ տեղեկությունների թարմացման, ինչպես նաև համայնքներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Կարևորվել է քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքելու և հանրային անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված