«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ճապոնիայում միջուկային զենքի շուրջ քննարկում անցկացնելու գաղափարին, դա որակել է որպես միաժամանակ ծիծաղելի և տխուր երևույթ։
Ճեպազրույցի ընթացքում դիվանագետին խնդրել են արձագանքել Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինջիրո Կոիձումիի հայտարարությանը, որի համաձայն՝ երկրում առկա է միջուկային զենքի վերաբերյալ բաց քննարկման անհրաժեշտություն։ «Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր միաժամանակ», - մեկնաբանել է Զախարովան։
«Ես պարզապես ցանկանում եմ ճշտել. իսկ Ճապոնիային անհրաժեշտ չէ՞ նույնքան բաց քննարկում՝ պահպանելու համար հիշողությունն այն մասին, թե ով և ինչպես է Ճապոնիայի քաղաքացիների դեմ օգտագործել հենց այդ միջուկային զենքը», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն