ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ ինքը՝ Հայաստանը, չէր ճանաչում այդ տարածքը: Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է РИА Новости-ն:
«Մի պատմություն եղավ Հայաստանի հետ, որը կարծես ասում էր. «Եկեք գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմը»: Իսկ ըստ էության՝ ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ: Այն տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի, որը հենց ինքը՝ Հայաստանը, ցավոք, թե բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա իրենցն է՝ Երևանինը, չէր ճանաչում ո՛չ իրենը, ո՛չ էլ՝ անկախ»,- նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը գործարկելն անհնար էր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն