Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg
Աշխարհ
Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ Իրանի և Օմանի բանակցողները փորձում են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման շուրջ, գրում է Bloomberg-ը։
Իրանն ու Օմանը շարունակում են բանակցությունները անցած հանգստյան օրերին Թեհրանում իրենց պաշտոնյաների հանդիպումից հետո, հայտնել են աղբյուրները։
Նշվում է, որ հաջող համաձայնագիրը Իսլամական Հանրապետությանը և ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերսկսել պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները։
Օմանցի բանակցողները լավատեսորեն են տրամադրված և հույս ունեն առաջիկա մի քանի օրերին հայտարարություն անել առաջընթացի մասին։ Ընդ որում, երաշխիք չկա, որ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով անկայուն իրավիճակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն