241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր
Գիտություն և Մշակույթ
NASA-ի տիեզերագնաց Քրիս Ուիլյամսը և Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովն ու Սերգեյ Միկաևը 241 օր Միջազգային տիեզերակայանում անցկացնելուց հետո վերադարձել են Երկիր։ Անձնակազմին տեղափոխող «Սոյուզ MS-28» տիեզերանավը հուլիսի 26-ի առավոտյան անջատվել է Միջազգային տիեզերակայանից, իսկ 3 ժամ 24 րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստաններում։
Տիեզերանավը Միջազգային տիեզերակայան էր ուղարկվել 2025 թվականի նոյեմբերի 27-ին։ Ուիլյամսի և Միկաևի համար այս առաքելությունն առաջինն էր, իսկ Կուդ-Սվերչկովի համար՝ երկրորդը։ Վերջինս տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակը հասցրել է 426 օր 9 րոպեի։ Առաքելության ընթացքում 3 տիեզերագնաց Երկրի շուրջ կատարել են 3856 պտույտ և անցել ավելի քան 164 միլիոն կիլոմետր ճանապարհ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն