Daily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում Արևմուտքին
Ռուսաստան
Բրիտանական Daily Express պարբերականը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա ապարատի մշակման ավարտի մոտենալու մասին կարելի է դիտարկել որպես նախազգուշացում արևմտյան երկրներին։
Պարբերականի գնահատմամբ՝ Պուտինը ցույց է տվել, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմածովային միջուկային ներուժը։ Խոսքը վերաբերում է միջուկային էներգետիկ կայանքով աշխատող «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա համակարգին, որի մասին, նախագահի խոսքով, աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Միևնույն ժամանակ, հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ենթադրել էր, թե ռուսական բանակը ռազմական առավելություն կունենա Ուկրաինայում, սակայն հետագայում նրա վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ փոխվել է։ Ըստ հրապարակման՝ Թրամփը ռուս առաջնորդին հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը՝ երկու կողմերի կրած մեծ կորուստների պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն