Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը «Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում 

Երեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար

Հայաստան

Հայաստանի բնակիչները 234 միլիոն 400 հազար դրամ են վճարել 224 «գեղեցիկ» համարանիշի համար։ Քաղաքացիները դա արել ընդամենը երկու օրում՝ պահանջարկ ունեցող ավտոհամարանիշների նոր չափորոշիչների վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումից հետո։

Ինչպես հուլիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, չափորոշիչները սահմանում է Կառավարությունը, իսկ արժեքը՝ ՆԳ նախարարը։ Նա հատուկ ընդգծել է, որ խոսքը «առանձնապես մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների մասին չէ․ դրանք, ինչպես նախկինում, ձեռք են բերվում էլեկտրոնային աճուրդով։

Բացատրելով տարբերությունը՝ վարչության պետը նշել է, որ մեծ պահանջարկ ունեցողների դեպքում համարանիշը բաղկացած է հինգ զրոյից և երկու լատինատառից (սերիա) կամ 4 զրոյից, մեկ թվանշանից և երկու տառից։ Իսկ պարզապես պահանջարկ ունեցողների դեպքում համարանիշը պարունակում է երկու զրո (կամ երեք, եթե իրավաբանական անձ է), երկու տառ և երեք թվանշան, իսկ եթե վերջիններս կրկնվում են, ապա արժեքն ավելի բարձր է լինում։ Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գինը տատանվում է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։ Օրինակ՝ 00 +- (տառեր) XXX (թվեր) կոմբինացիան արժե 250 հազար դրամ, իսկ XX (թվեր) +- (տառեր) 000 կոմբինացիան՝ 600 հազար դրամ։ Թվարկված ամեն ինչ վերաբերում է միայն 7 նիշ (5 թիվ և 2 տառ) ունեցող ավտոմեքենաներին։

ՆԳՆ գրանցման և քննական ծառայությունների, թույլտվությունների ու լիցենզավորման բաժնի պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը հայտնել է, որ նշված համարանիշները հնարավոր է ձեռք բերել մեքենայի հաշվառման ժամանակ։ Առավելությունն այն է, որ մեքենայի վաճառքից հետո դրանք մոտ կես տարի կարող են մնալ սեփականատիրոջ մոտ և նա կարող է դրանցով գրանցել նոր մեքենա կամ հանձնել այն մտերիմ հարազատին։ Եթե այդ ընթացքում համարանիշները չեն օգտագործվում, դրանք վերադարձվում են ընդհանուր բազա և կարող են վաճառվել։

Գևորգյանը հավելել է, որ 2024 թվականի փետրվարի 1-ից անցկացվող՝ առանձնակի պահանջարկ ունեցող համարների աճուրդներից պետբյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ (49 համարի համար): Նոր չափորոշիչների հաստատումից հետո անցած երկու օրվա ընթացքում վաճառվել է 224 համարանիշ, և քաղաքացիները վճարել են 234 միլիոն 400 հազար դրամ: Ամենաշատ պահանջարկը 600 հազար դրամ արժողությամբ կատեգորիայում է:

Նաև նշվել է, որ պետական մարմինների ավտոմեքենաների համարանիշները չեն պատկանում ոչ պահանջարկ ունեցող, ոչ էլ առանձնակի պահանջարկ ունեցող համարների խմբին և արժեն սովորական համարանիշների չափ՝ 12 հազար դրամ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-ի
Ամենադիտված