Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները վկայում են Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի պատրաստակամությունը քննարկելու հակամարտության կարգավորման ուղիները խոսում է նոր դիվանագիտական հնարավորությունների ի հայտ գալու մասին։
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կոլեսնիկի գնահատմամբ՝ նման հայտարարությունները չեն արվում առանց նախնական քաղաքական հիմքերի, ուստի կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացն արդեն սկսվել է։
Միաժամանակ հուլիսի 28-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կողմերը քննարկելու են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն