Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջ
Հասարակություն
Քիմիական գիտությունների թեկնածու, ՌՏՈւ ՄԻՐԷԱ-ի դոցենտ Անդրեյ Դորոխովը զգուշացրել է, որ սննդի մնացորդները զուգարանակոնքի մեջ լցնելը կարող է հանգեցնել լուրջ խցանումների և թանկարժեք վերանորոգման աշխատանքների։ Նրա խոսքով՝ կոյուղու համակարգը նախատեսված է միայն հեղուկ թափոնների և ջրի հեռացման համար։
Փորձագետը նշել է, որ հատկապես վտանգավոր են ճարպերը, յուղերն ու տապակման մնացորդները, որոնք խողովակներում սառչելով կպչում են պատերին։ Ժամանակի ընթացքում դրանց վրա կուտակվում են սննդի մասնիկներ, մազեր և այլ աղբ, ինչի հետևանքով ձևավորվում են խոշոր պինդ կուտակումներ, որոնք մասնագետներն անվանում են «ճարպային այսբերգներ» (fatberg)։
Դորոխովի խոսքով՝ խցանումների պատճառ կարող են դառնալ նաև մակարոնեղենը, բրինձը, ալյուրը, խմորը, սուրճի մրուրը, թեյի մնացորդները, սոուսները, ոսկորները և մրգերի կամ բանջարեղենի կեղևները։ Նա ընդգծել է, որ նման խցանումները հաճախ դառնում են կոմունալ վթարների պատճառ՝ առաջացնելով կոյուղաջրերի արտահոսք և զգալի վնասներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն