Ուկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Աշխարհ
Ուկրաինայի հյուսիսային և արևմտյան մասում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ վատ եղանակի պատճառով, երեքշաբթի օրը հայտնել է «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը։
«Անբարենպաստ եղանակային պայմանների (ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամի) պատճառով հինգ շրջանների՝ Զակարպատիայի, Իվանո-Ֆրանկովսկի, Չեռնովցիի, Կիևի և Պոլտավայի 228 բնակավայրեր այսօր առավոտյան լիովին կամ մասնակիորեն զրկվել են էլեկտրաէներգիայից», - ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ուկրաինայի կոմունալ ծառայությունների սպառողների միության ղեկավար Օլեգ Պոպենկոն մայիսին հայտարարել էր, որ Ուկրաինայում շոգ ամառային եղանակին էլեկտրաէներգիայի անջատումները կարող են տևել օրական վեցից ութ ժամ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն