Պելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է Սլովակիա
Աշխարհ
Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինին, որն այժմ այցելում է Չինաստան, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է այցելել Սլովակիա։ Սլովակիայի առաջնորդը այս մասին լրագրողներին ասել է։
«Ես Չինաստանի նախագահին հրավիրել եմ այցելել Սլովակիա, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի՝ նրա եվրոպական շրջագայության ընթացքում։ Նա երախտագիտությամբ ընդունել է հրավերը և համոզմունք հայտնել, որ եթե ինքը մեկնի Եվրոպա, անպայման կայցելի Սլովակիա», - ասել է Պելեգրինին։
Նախագահը նշել է Սլովակիայի և Չինաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
«Ինչպես ասել է Չինաստանի նախագահը, միայն փոխադարձ համագործակցությունն է օգուտ բերում երկու կողմերին, այլ ոչ թե առճակատումը», - նշել է Պելեգրինին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն