Լիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համար
Աշխարհ
Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը հայտարարել է, որ կառավարությունը լրջորեն քննարկում է 1,4 միլիոն եվրո վճարելու հնարավորությունը՝ Եվրամիության վերաբաշխման ծրագրով նախատեսված միգրանտներին չընդունելու նպատակով։ Այդ մասին հայտնում է LRT-ը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել և շարունակելու է քննարկումները, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի հետ։ Նա նշել է, որ վճարման տարբերակը, ինչպես նաև նախագահի դիրքորոշումը, արժանի են լուրջ քննարկման։
Միևնույն ժամանակ Լիտվան պատրաստակամություն է հայտնել ընդունել 58 միգրանտի, որոնք ներկայում գտնվում են Կիպրոսում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը